«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (Մարգարյան ծննդատուն) ողջ անձնակազմը շնորհավորում է տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Գրիգորիի Օկոևին` ծննդյան տարեդարձի առթիվ

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (Մարգարյան ծննդատուն) ողջ անձնակազմը շնորհավորում է տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Գրիգորիի Օկոևին` ծննդյան տարեդարձի առթիվ

2021 Հուն 27, Չորեքշաբթի

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (Մարգարյան ծննդատուն) ողջ անձնակազմը շնորհավորում է տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Գրիգորիի Օկոևին` ծննդյան տարեդարձի առթիվ:

Պրոֆեսոր Օկոևի երկարատև մասնագիտական գործունեության շնորհիվ բազմաթիվ հայ ընտանիքներում լսվել է մանկան ճիչ` երջանկություն պարգևելով ծնողներին ու հարազատներին: Նրա կողմից կատարված բազում գինեկոլոգիական վիրահատությունների շնորհիվ տարբեր տարիքի շատ կանայք բարելավել են իրենց առողջական վիճակը:

Լինելով առաջադեմ և գիտության մեջ ամեն նորի ջատագով, պրոֆեսոր Գեորգի Օկոևը առաջինն էր, որ Հայաստանում կիրառեց արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) մեթոդը, որի շնորհիվ բազմաթիվ անպտուղ զույգեր զգացին ծնող լինելու բերկրանքը:

Պրոֆեսոր Գեորգի Օկոևը տարիներ շարունակ լինելով Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, մեծ ավանդ ունի ծննդօգնության ոլորտում գրագետ և բանիմաց մասնագետների պատրաստման գործում:

Ծավալելով հասարակական ակտիվ գործունեություն, հնարավորինս մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերելով իր գործընկերներին՝ պրոֆեսոր Օկոևը արժանացել է պացիենտների, բուժանձնակազմի, նաև հանրապետության բժշկական հանրության սիրուն և հարգանքին:

Ուստի միանալով բազմաթիվ շնորհավորանքներին՝ մաղթում ենք քաջ առողջություն, երջանկություն` իր մեծ ու համերաշխ ընտանիքի հետ միասին, երկար տարիների բեղմնավոր գործունեություն` ի օգուտ մեր ժողովրդին:

Եվ թո՛ղ Աստված լինի պահապան:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 13, Շաբաթ | Պացիենտների համար

Անպտղության խնդիրներ և լուծումներ

Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը